«Բարսելոնա»-«Ատլետիկո». Այսօր սպասվում է տիտանների բախումը. տեսանյութ
Այսօր Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում տեղի կունենա ոչ միայն տուրի, այլ նաև ամբողջ մրցաշրջանի կենտրոնական հանդիպումներից մեկը` «Բարսելոնա»-«Ատլետիկո»:
«Կամպ Նոու» մարզադաշտում մենք կդառնանք աշխարհի ուժեղագույն հարձակողական գիծ և աշխարհի ուժեղագույն պաշտպանական գիծ ունեցող թիմերի դիմակայությանը: Հիմնականում այս գծերի շնորհիվ է, որ թիմերը հավակնում է չեմպիոնի տիտղոսին:
21 նախորդ տուրերում կատալոնացիների` Մեսի-Նեյմար-Սուարես կախարդական եռյակը խփել է այս առաջնությունում 52 գոլերից 45-ը: Այս վիճակագրությունը փոխվելու մտադրություն չունի: Իսկ «Ատլետիկոն» այդ նույն 21 խաղում 30 գնդակ է խփել, փոխարենը ընդամենը 8 գոլ են բաց թողեց: Սա ֆենոմենալ արդյունք է:
Այս պահին երկու թիմն էլ ունեն 48-ական միավոր, թեպետ «Բարսելոնան» 1 խաղ պակաս է անցկացրել: Այսինքն, հաղթանակի դեպքում կատալոնացիները չեմպիոն դառնալու ճանապարհին մեծ քայլ կանեն, իսկ մադրիդցիների համար սա «Բարսային» հասնելու թերևս վերջին հնարավորությունն է:
Ո՞վ ավելի խորամանկ կգտնվի` Էնրիկե՞ն , թե՞ Սիմեոնեն: Ո՞ւմ ընտրած մարտավարությունը հաջողություն կբերի: Ի՞նչ սպասել Մեսի-Սուարես-Նեյմար եռյակից: Կկարողանա՞ հերթական անգամ թիմին երեք միավոր պարգևել Անտուան Գրիզմանը: Բոլոր այս հարցերի պատասխանաը` այսօր, «Կամպ Նոու» մարզադաշտում. ժամը 19:00-ին:
Մնում է ավելացնել, որ բուքմեյքերներն այս խաղի բացահայտ ֆավորիտ են համարում «Բարսելոնային», որի հաղթանակի գործակիցը կազմում է 1.62, ոչ-ոքին` 3.90, իսկ պարտությունը` 5.60: