Վարչապետը ցավակցել է ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի մահվան կապակցությամբ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր Հրաչիկ Սիմոնյանի մահվան կապակցությամբ:
«Հրաչիկ Սիմոնյանը մեր ժամանակների ականավոր գիտնականներից և մեծ հեղինակություն վայելող մտավորականներից էր:
Նա նշանակալի ներդրում է ունեցել հայ ժողովրդի նորագույն պատմության ուսումնասիրության գործում:
Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի գիտնականի ընտանիքի անդամներին, մերձավորներին և գործընկերներին»: