211652_close_icon
views-count2472 դիտում article-date 23:08 30-01-2016

Փրկարարները բացել են փակ դուռը. 2 տարեկան երեխան մնացել էր ներսում

Հունվարի 29-ին, ժամը 18.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդի փողոցի տներից մեկի ննջասենյակի դռան փականը խափանվել է, երեխան (2 տարեկան) մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են ննջասենյակի դուռը: *** Հունվարի 29-ին, ժամը 13.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկից (բնակիչը բացակայում է) ջուր է լցվում մեկ այլ բնակարան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, իսկ համատիրության աշխատակիցները դադարեցրել են ջրի հոսքը:

Նմանատիպ նյութեր