211652_close_icon
views-count5147 դիտում article-date 18:37 31-01-2016

«Ծխամորճն այնքան երկար էր, որ հասնում էր նրա փրչոտ ոտքերին». Ո՞վ էր Հոբիտը ու ինչպիսի արտաքին ուներ նա

Բայց այնպես պատահեց, որ մի խաղաղ առավոտ, այն հեռավոր ժամանակներում, երբ աշխարհում շատ ավելի քիչ աղմուկ կար և առավել շատ կանաչ, իսկ հոբիտները քանակով շատ էին ու ապրում էին բախտավոր, Բիլբո Բեգինսը նախաճաշից հետո կանգնել էր դռան շեմին ու ծխում էր փայտե երկար ծխամորճը, այնքան երկար, որ համարյա հասնում էր նրա փրչոտ ոտքերին: Եվ հենց այդ ժամանակ մոտերքով անցնում էր Հենդալֆը: Հենդալֆ… Եթե դուք նրա մասին լսած լինեիք գոնե քառորդ այնքանի, ինչքան ես եմ լսել, իսկ ես լսել եմ ընդամենը մի չնչին մասը այն ամենից, ինչ պատմում են նրա մասին, ապա դուք նախապատրաստված կլինեիք ամենաանհավանական պատմության համար: Պատմություններն ու արկածները սնկերի պես աճում էին ամենուրեք, որտեղ որ նա հայտնվում էր: Այս կողմերում նա արդեն վաղուց չէր եղել, այսինքն՝ այն օրից, ինչ մահացել էր նրա բարեկամ Ծերունի Տուկը, և հոբիտներն արդեն մոռացել էին, թե Հենդալֆն ինչպիսի արտաքին ունի: Նա գործով հեռացել էր այն ժամանակ, երբ հոբիտները դեռ ձագեր էին:

Նմանատիպ նյութեր