1317 դիտում
12:18 01-02-2016
ՀՀ ՏԿԱԻՆ-ում հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունն է անցկացվել
Փետրվարի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Խորհրդակցության սկզբում նախարարն անդրադարձավ Բաղդադում մեկնարկած հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին: Ա. Երիցյանը նշեց, որ արդյունավետ աշխատանք է ստացվել, քննարկվել են տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության հետագա հարցերն ու անելիքները:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունը ստացել է 384 ահազանգ: ՓԾ տնօրենը հայտնեց, որ հունվար ամսվա ընթացքում ծառայությունն արձագանքել է ավելի քան 1600 դեպքի:
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը խորհրդակցությանն անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին, ներկայացրեց եղանակի կանխատեսումը` նշելով, որ առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա:
ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Կ. Իսախանյանը զեկուցեց, որ փետրվարի 1-ից մարզպետարանների ենթակայության տակ գործող հանրակրթական դպրոցները և մանկապարտեզները վերսկսել են աշխատանքները:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։ Նախարարին զեկուցվեց նաև մարզերում ճանապարհների անցանելիության և ժամանակավոր հենակետերի աշխատանքի մասին:
Ներկայումս ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով վրանային հենակետեր են ծավալված ՀՀ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի սկզբնամասում, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 17-րդ կմ-ում և Գեղարքունիքի մարզի Սևան-Մարտունի ավտոճանապարհի 45-րդ կմ-ում:
Նախարար Ա. Երիցյանը Մարզային փրկարար վարչությունների պետերին հանձնարարեց խրախուսման ներկայացնել այն փրկարարներին, ովքեր արժանի ծառայություն են իրականացրել՝ ձնաբքի մեջ արգելափակված մարդկանց արագ օգնության հասնելով:
Նմանատիպ նյութեր
928 դիտում
15:47 17-05-2019
ԱԻՆ փրկարար ծառայությունում հերթական ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցությունն է անցկացվել
1616 դիտում
17:00 15-08-2016
ՀՀ ԱԻՆ-ում հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունն է տեղի ունեցել
1042 դիտում
11:30 17-02-2014
ԱԻ նախարարր Արմեն Երիցյանը հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունն է անցկացրել
Այս բաժնից
568 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
700 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
979 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ