211652_close_icon
views-count5570 դիտում article-date 16:13 01-02-2016

Առավոտյան մարմնամարզության ժամանակ շարքում խոսելու և իր հրահանգները ոչ պատշաճ կատարելու համար բռնություն է գործադրել զինծառայողի նկատմամբ

20-ամյա Էրիկ Թավադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ գումարտակի 2-րդ մարտկոցի 1-ին դասակի 2-րդ ջոկի հրամանատար, կոչումով՝ կրտսեր սերժանտ, գումարտակի միջանցքում վիճաբանել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող կուրսանտ Արսեն Ղարիբյանի հետ, որի ընթացքում առավոտյան մարմնամարզության ժամանակ շարքում խոսելու և իր հրահանգները ոչ պատշաճ կատարելու համար բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր