3939 դիտում
15:25 14-03-2016
Բանակում անկողինը հարդարելու համար դեռ իրար չեն հասկանում. հրամանատարը բռնություն է գործադրել շարքային զինծառայող Ռաֆայելի նկատմամբ
Արթուր Անդրանիկի Մելոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ Ն զորամասի հետախուզական վաշտի հրամանատար, կոչումով կապիտան, վաշտի զորանոցում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ, այն է՝ անկողինը հարդարելու իր կողմից արված դիտողությունը չընդունելու պատճառով նույն վաշտի ժամկետային զինծառայող, շարքային Ռաֆայել Սարատյանի հետ առաջացած վիճաբանության ընթացքում բռնություն է գործադրել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Ռ. Սարատյանի նկատմամբ:
Այսինքն, Արթուր Մելքոնյանը կատարել է հանցանք՝ նախատեսված ՀՀ քր. օր-ի 358.1 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
706 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
685 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար