211652_close_icon
views-count1445 դիտում article-date 08:39 03-02-2016

Մենք պրոմխներ տվող մարդիկ չենք. դատարանի նախագահ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս լուրեր տարածվեցին այն մասին, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանին «ասել են», որ ազատման դիմում գրի, բայց նա արձակուրդ է մեկնել։ Ենթադրվում էր, որ Ուզունյանը արձակուրդից վերադառնալուց հետո պետք է հրաժարական ներկայացներ։ Բայց արի ու տես, որ նա արձակուրդից վերադարձել է և առավել քան ինքնավստահ է։ Ի դեպ, «Ժողովուրդ»–ի հետ զրույցում նա փաստացի ակնարկել է, որ ինչ-որ խնդիրներ, այնուամենայնիվ եղել են։ «Բուժման նպատակով դուրս եմ գալիս (արտերկիր մեկնում) ինձ խաբար են անում, թե ինձ համակարգն է փնտրում։ Ի սեր Աստծո, Ուզունյանին փնտրել պետք չէ, Ուզունյանը իր տեղում է»,– ասել է դատավորը։ Իսկ այն հարցին, թե ինքը ի՞նչ «սխալ» է արել, որի համար իրեն ցանկանում են ազատել, պատասխանել է. «Բացարձակ, մենք պրոմխներ տվող մարդիկ չենք, պրոմխ են տվել նրանք, ովքեր նման տեղեկություններ են տարածել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր