211652_close_icon
views-count1467 դիտում article-date 16:30 03-02-2016

Ռուսաստանը չի դադարեցնի Սիրիայում ԻՊ-ի դեմ գործողությունները. Լավրով

Սիրիայում ռուսական ռազմաօդային ուժերի գործողությունները չեն դադարեցվի այնքան ժամանակ, մինչև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վերջնական պարտության չմատնվի: Նման հայտարաությամբ է հանդես եկել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է Ria Novosti-ն: «Ես հիմքեր չեմ տեսնում դրանք դադարեցնելու»,-պարզաբանել է ՌԴ արտգործնախարարը: Հիշեցնենք, որ Ռուսաստանը օդային հարվածներ է հասցնում Սիրիայում ԻՊ-ի դիրքերին 2015 թվականի սեպտեմբերի 30-ից:

Նմանատիպ նյութեր