211652_close_icon
views-count2344 դիտում article-date 08:55 04-02-2016

ՀՅԴ-ն ցանկանում է ստանալ Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզպետների պաշտոնները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՅԴ-ն երեկ ԳՄ փակ նիստ է անցկացրել՝ կոալիցիայի շուրջ ՀՀԿ-ի առաջարկները քննարկելու նպատակով։ Ըստ տարածված լուրերի՝ ՀՅԴ-ն ցանկանում է ստանալ Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզպետների պաշտոնները։ Բայց «Ժողովուրդ»–ին հասած լուրերի համաձայն՝ ՀՀԿ-ում նման տարբերակին դեմ են։ Փոխարենը ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում ասում են, որ պատրաստ են զիջել Վայոց Ձորի, Շիրակի եւ Արմավիրի մարզպետների պաշտոնները։ Շիրակի տարբերակն արդեն իսկ առաջարկվել Է, բայց ՀՅԴ-ն այն մերժել Է։ Այս մարզը բազմիցս ապացուցել Է, որ այստեղ ընդդիմադիր տրամադրություններ են գերիշխում, ուստի ՀՅԴ-ում հասկացել են, որ այնտեղ անելիք չունեն։ Աժ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ներկա իրավիճակը մեկնաբանելու մասին «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան՝ ասաց. «Այնքան եք պրիմիտիվացնում քննարկումները, որ իջեցնում, հավասարեցվում Է պաշտոնների բաժանման մակարդակի։ Մեզ համար խնդիրը դա չէ, այլ ՀՀ ապագայի ու իրական փոփոխություններին նպաստելու հարցն է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր