1142 դիտում
10:19 01-05-2015
ՀՅԴ-ն համարում է, որ այդ պորտֆելներն իրենցից ոչինչ չեն ներկայացնում, և ուրիշ պաշտոններ է ցանկանում ստանալ. ժողովուրդ
«Բավական երկար ժամանակ է, ինչ համառ լուրեր են շրջանառվում ՀՀԿ-ի ՀՅԴ-ի կոալիցիա կազմելու հնարավորության մասին: Կողմերն իրենք ևս նման հնարավորությունն առանձնապես չեն հերքում: Իսկ ժամանակն անցնում է, բայց կոալիցիան չի կայանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կոալիցիայի չկայացման պատճառը ՀՅԴ-ին տրվելիք նախարարական պորտֆելների շուրջ տարաձայնություններն են: ՀՀԿ-ն պատրաստ է ապագա կոալիցիոն գործընկերոջը տալ գյուղատնտեսության, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնները:
Սակայն ՀՅԴ-ն համարում է, որ այդ պորտֆելներն իրենցից ոչինչ չեն ներկայացնում, և ուրիշ պաշտոններ է ցանկանում ստանալ: Մասնավորապես, ՀՅԴ-ն ցանկանում է ստանալ էներգետիկայի և բնական պաշարների, էկոնոմիկայի ու տրանսպորտի և կապի նախարարների պաշտոնները: Ավելին, ըստ լուրերի, առաջին երկու պորտֆելների մասով ՀՀԿ-ն, կարծես թե, արդեն իսկ համաձայնել է, չլուծված է մնում միայն տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնի հարցը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4680 դիտում
09:07 03-02-2018
ՀՅԴ-ն շանտաժի լեզվով է խոսում. պաշտոններ ստանալուց հետո ՀՅԴ-ն կմոռանա պահանջների մասին. «Ժողովուրդ»
15159 դիտում
12:34 03-01-2021
Ռուսներն ասացին, որ իրենցից ոչինչ կախված չէ, ամեն ինչ արդեն որոշված է. Շուռնուխի գյուղապետ
Այս բաժնից
1009 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1285 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2572 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ