211652_close_icon
views-count2259 դիտում article-date 17:31 11-02-2020

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 11-ին ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Ողջունելով դեսպանին՝ Վահե Էնֆիաջյանն ընդգծել է Հայաստանի եւ Բելառուսի միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամական հարաբերությունները, կարեւորել միջխորհրդարանական փոխգործակցության զարգացումը: ՀՀ ԱԺ փոխնախագահն առաջարկել է Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ տարվա ընթացքում գումարվելիք հերթական նիստում ընդունել հուշագիր՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-րդ ամյակին: «Դա մեր ընդհանուր պատմությունն է, դա մեր ընդհանուր հաղթանակն է»,- նշել է Վահե Էնֆիաջյանը: Կարեւորելով Վահե Էնֆիաջյանի առաջարկը՝ Իգոր Նազարուկը բարձր է գնահատել հայերի նշանակալի ներդրումը ֆաշիզմից Բելառուսի ազատագրման գործում: Նա տեղեկացրել է, որ անցած տարի լույս է տեսել «Հայ մարտիկները պատերազմի տարիներին Բելառուսի համար պայքարում» անվանումը կրող գիրքը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը, մասնավորապես փոխշահավետ է համարվել առեւտրատնտեսական կապերի զարգացումը: Դեսպանի խոսքով՝ 2019թ-ին Բելառուսից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 144%-ով: Ավելացել է նաեւ Հայաստանից Բելառուս արտահանման ցուցանիշը: Ըստ նրա՝ եթե 2018թ-ին երկու երկրների միջեւ ապրանքնաշրջանառության ծավալը եղել է 50.1 մլն դոլար, ապա 2019թ.-ին այն արդեն կազմել է 73 մլն դոլար: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի եւ Բելառուսի միջեւ միջխորհրդարանական կապերի, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում գործակցության զարգացմանը:

Նմանատիպ նյութեր