211652_close_icon

Ինչու Անահիտ Բախշյանը մեքենաներ ունենալով հանդերձ՝ չի վարում դրանք, ինչու է տաքսիներից եւ երթուղայիններից օգտվում, ինչպես են արձագանքում նրան՝ երթուղայինում տեսնելով եւ ավելին

views-count8767 դիտում article-date 12:45 25-03-2016
«Ժառանգություն» կուսակցության անդամ, Երևանի Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, թեեւ ավտոմեքենա ունի, սակայն հաճախ տաքսիներից եւ երթուղայիններից է օգտվում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Անահիտ Բախշյանը: Նա նշեց, որ ունի եւ ծառայողական մեքենա, եւ անձնական, սակայն ինքը չի վարում, քանի որ ավտոմեքենա վարել սովորելու ժամանակ չունի: Ծառայողական մեքենան էլ Երեւանի քաղաքապետարանն է հատկացրել: «Երեւանի քաղաքապետարանն անցյալ տարի մեքենա է տրամադրել»,-ասաց Ա. Բաշխյանը և հավելեց,- «Տղաներն էլ ջենտլմենավարի ինձ են թողնում, որ օգտվեմ»: Բայց նա ոչ իր մեքենայի մակնիշը գիտի, ոչ էլ տրամադրված մեքենայինը, իսկ իր մեքենան գնելու հարցում օգնել են թե դուստրերը, թե քույրերը: «Մենք ենք բերել Ճապոնիայից, որը մաքսազերծումով եւ գազաբալոն տեղադրելով արժեցել է մոտ 4.100 դոլար»,-նշեց տիկին Բախշյանը: Հարցին, թե ինչպես են արձագանքում համաքաղաքացիները, երբ իրեն տեսնում են երթուղայինում, պատասխանեց, որ տեղ են զիջում, իրենց խնդիրները ներկայացնում. «Զարմանում են ու հարցնում, թե՝ ի՞նչ է, ես է՞լ եմ երթուղայինից օգտվում»: Հաճախ էլ մինչեւ տեղ հասնելը համաքաղաքացիներին է լսում երթուղայինի մեջ եւ նրանց հարցերին պատասխանում: [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ին մնում է Անահիտ Բախշյանին ցանկանալ անփորձանք երթեւեկություն եւ էլ ավելի թանկարժեք ավտոմեքենաներ:

Նմանատիպ նյութեր