211652_close_icon
views-count2869 դիտում article-date 18:38 06-02-2016

Անգլիա. «Լեսթերը» շարունակում է պատմություն կերտել, այս անգամ հաղթելով «Մանչեսթեր Սիթիին». տեսանյութ

Անգլիայի Պրեմիեր-լիգայի 26-րդ տուրում կայացավ կենտրոնական հանդիպումը առաջատարների միջև: «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել էր առաջատարին՝ «Լեսթերին», որին հաղթելու դեպքում կգլխավորեր մրցաշարային աղյուսակը: Սակայն «Լեսթերը» հերթական սենսացիայի հեղինակը դարձավ՝ 3:1 հաշվով հաղթելով ահեղ մրցակցին: Լեսթերցիները բոլոր առումներով գերազանցեցին «Սիթիին»: Նորից փայլուն հանդիպում անցկացրեց «Լեսթերի» ալժիրցի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը, որը դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Դուբլի հեղինակ դարձավ հյուրերի պաշտպան Ռոբերտ Հուտը: Այս հաղթանակից հետո «Լեսթերը» վաստակեց 53 միավորով և արդեն 6 միավորով է առջևում 2-րդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիից»: [b]Անգլիայի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր [/b] «Մանչեսթեր Սիթի»-«Լեսթեր»՝ 1:3 Գոլերը. Հուտ, 3, 60, Մահրեզ, 48 - Ագուերո, 87
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր