246326 դիտում
16:34 07-02-2016
Լավագույն տղերքը հեռանում են. ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը մասնակցում է Շիրակի մարզի Փանիկ գյուղի 20-ամյա հերոս զինվորի հոգեհանգստին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս պահին Շիրակի մարզի Փանիկ գյուղի Սուրբ Մարիամ եկեղեցում սկսվել է ազերի բաշիբոզուկների կողմից Արցախի պաշտանության դիրքերում սպանված, 20-ամյա Սիմոն Ճավռշյանի հոգեհանգիստը:
Եղեկեցին և եկեղեցու բակը մարդաշատ է: Ողջ գյուղը, Փանիկի գյուղապետ Հրաչիկ Սալնազարյանի գլխավորությամբ, ինչպես նաև հարակից գյուղերի բնակիչներ, եկել և իրենց հարգանքի տուրքն են մատուցում 20-ամյա հերոսին:
Հոգեհանգստյան արարողությանը մասնակցելու համար ժամանել են ՀՀ ՊՆ մեծ թվով բարձրաստիճան սպաներ` Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:
Ներկա էին նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ինչպես նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի բարձրաստիճան զինվորականներ:
Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այստեղ են գտնվում քաղաքական գործիչներ Պետրոս Մակեյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը:
Մեծ թիվ են կազմում նաև բարձրաստիճան զինվորականներ: Գյուղի ժողովուրդը` ահել ու ջահել, մեծ ցավ էին ապրում ու նշում էին, որ «Լավագույն տղերքը հեռանում են»:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ցավակցական խոսք հայտնելուց հետո հերոս զինվորի ծնողներին հանձնեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով` «Մարտական ծառայություն» մեդալը:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 155+
155+