211652_close_icon
views-count4738 դիտում article-date 21:42 07-02-2016

Կռիվ ենք գնում ախպերս ու ես. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կռիվ ենք գնում ախպերս ու ես: Անօրէն թուրքն է տիրել մայր հողին, Ի՞նչ սրտով պիտի մտնենք անկողին: Մա՛մ ջան, չտխրե՛ս, շա՛տ չմտածես, Կռիւ ենք գնում աղբէրս ու ես: Մռայլ գիշեր է, նստած ենք փոսում, Այստեղ հայ քաջի արիւնն է հոսում: Եկել ենք կռիւ, կռւում ենք էսպէս, Խփում ենք թուրքին աղբէրս ու ես: Երբ լուսաբացին թուրքն է ներս սողում, Մեր զիլ հարուածից աշխարհն է թնդում, Ինչքան պէտք լինի` կը կռուենք էսպէս, Հայ ազգի համար աղբէրս ու ես: Էլ հետդարձ չկայ, կռիւ է սաստիկ, Օրհնանքդ տո՛ւր մեզ ու մի՛ լար, մայրիկ: Թէ մի օր կտրիդ զոյգ արծիւ տեսնես, Էդ մեր հոգիքն են` աղբէրս ու ես: Մա՛մ ջան, կը բացուեն դռները մեր գոց, Ոսկի կհագնէ սեւ օրը հայոց... Ու տուն կը դառնանք յաղթութեամբ էսպէս Ծափով-ծիծաղով աղբէրս ու ես:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր