211652_close_icon
views-count63677 դիտում article-date 16:19 08-02-2016

Շիրակի մարզի Փանիկ գյուղում վերջին հրաժեշտը տվեցին 20-ամյա հերոսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 8-ին, Շիրակի մարզի Փանիկ գյուղում վերջին հրաժեշտը տվեցին 20-ամյա հերոս Սիմոն Ճավռշյանին: Ինչպես նշված գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին հրաժեշտը տեղի ունեցավ գյուղի Սուրբ Մարիամ եկեղեցուց և հերոսի դին ոտքով տեղափոխվեց գյուղի՝ արցախյան հերոսամարտում զոհվածների պանթեոն: Ներկա էին ինչպես գյուղի ողջ ժողովուրդը, այնպես էլ հարևան գյուղերից ու մարզերից ժամանած սգակիցներ: Երեկ և այսօր գյուղում քաղաքացիների անվտանգությունը պահպանվում էր ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցների կողմից և տեղում այդ աշխատանքները ղեկավարում էր վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանը: Ինչպես ավելի վաղ Փանիկ գյուղից [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/07/76470/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ փետրվարի 7-ին, Փանիկ գյուղի Սուրբ Մարիամ եկեղեցում սկսվել էր ազերի բաշիբոզուկների կողմից Արցախի պաշտանության դիրքերում սպանված, 20-ամյա Սիմոն Ճավռշյանի հոգեհանգիստը: Եղեկեցին և եկեղեցու բակը մարդաշատ էր: Ողջ գյուղը, Փանիկի գյուղապետ Հրաչիկ Սալնազարյանի գլխավորությամբ, ինչպես նաև հարակից գյուղերի բնակիչներ, եկել և իրենց հարգանքի տուրքն էին մատուցում 20-ամյա հերոսին: Հոգեհանգստյան արարողությանը մասնակցելու համար ժամանել էին ՀՀ ՊՆ մեծ թվով բարձրաստիճան սպաներ` Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Ներկա էին նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ինչպես նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի բարձրաստիճան զինվորականներ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր