Հուսով ենք` Ղարաբաղյան հարցի կարգավորմնան գործըթնացը կլինի Մինսկի խմբի հովանու ներքո. Շվեդիայի արտգործնախարար
Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմը իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:
Այս մասին Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարների ասուլիսին հայտարարեց տիկին Մարգոտ Վալստրյոմը, ով ավելացրեց, որ այցելությունը իրեն առիթ ընձեռեց ավելի լավ ընկալելու ու հասկանալու, թե ինչպես է հայկական կողղմն ընկալում ԼՂ հակամարտության կարգավորման հարցը:
«Որո՞նք ենք ձեր ցանկությունները: ԼՂ հակամարտության կարգավորումը ռազմական լուծում չունի: Պետք է հնարավոր ամեն բան անենք, որ էսկալացիա չլինի: Հուսով ենք, որ սա կլինի Մինսկի խմբի հովանու ներքո: Պետք է ակտիվորեն աշխատել՝ այս թնջուկը խաղաղ լուծելու համար»,-շարունակեց Շվեդիայի արտգործնախարարը, ով Հայաստանում առաջին անգամ է և հիացած է Երևանով:
Շվեդիայի և Հայաստանի ԱԳ նախարարները ստորագրեցին համաձայնագիր, որ հնարավորություն կտա երկու պետություններին ազատել կրկնակի հարկումից: