Բազմաթիվ սպառնալիքներ ունենք, բայց մեր բանակը կարողանում է ստիպել հակառակորդին զերծ մնալ խոշորամասշտաբ գործողություններից. Ս. Օհանյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մեր բանակը, չնայած բազմաթիվ սպառնալիքներին, կարողանում է հակառակորդին ստիպել` զերծ մնալու խոշորամասշտաբ գործողություններից և մարտական գործողությունների վերածվելու հավանականությունը հավասարեցնել մինիմումի: Այս մասին Երևանի պետական համալսարանում ուսանողության հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Անվտանգության միջավայրն այսօր բավականին փխրուն է, փոփոխական, բայց Հայաստանի Զինված ուժերը կարողանում է իր պատրաստվածության, մարտական ոգու, բարոյահոգեբանական բարձր համակարգի շնորհիվ պահպանել հարաբերական խաղաղությունը, կարողանում է այս զինված դիմակայության պարագայում ստեղծել այնպիսի զսպիչ մեխանիզմներ, որն ստիպում է հակառակորդին զերծ մնալ խոշորամասշտաբ գործողություներից, և մարտական գործողությունների վերածվելու հավանականությունը հավասարեցնել մինիմումի»,- հայտարարեց Ս. Օհանյանը:
Նա բանակում արգելել է օգտագործել երկու արտահայտություն: Արտահայտություն առաջին. ասել, որ բանակը հասարակության հայելին է, քանի որ այսկերպ, կարծես, արդարացվում են բանակում ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող հանցագործությունները: Արտահայտություն երկրորդ` ասել, որ բոլոր զինված ուժերում էլ նման դեպքեր լինում են:
Ս. Օհանյանը նաև պատասխանելով ուսանողներից մեկի հարցին՝ նշեց. «1 տարի հետո չի լինելու, որովհետեւ մենք կհասնենք զորակոչի իրականացման ժամկետների լիարժեք հստակեցմանը, այդ ժամանակահատվածում կորոշենք բոլոր խնդիրները»:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի