211652_close_icon
views-count6081 դիտում article-date 19:55 14-12-2016

Ուշադրություն վարորդներին. հանրապետական և միջպետական ավտոճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շարունակվում են ձյան առատ տեղումները, կան ճանապարհահատվածներ, որտեղ սաստիկ բուք է, տեսանելիությունը՝ բավականին ցածր: [color=#CC0000]Վարորդներին հորդորում ենք հանրապետական և միջպետական ավտոճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ:[/color] Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր