211652_close_icon
views-count13211 դիտում article-date 09:02 11-02-2016

Ժամկետային զինծառայողի անհետացման իրական պատճառները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Ազիզ Բաքոյանն «անհետացել» էր։ Երեկ հաջողվեց նրան հայտնաբերել։ Պարզվում է՝ երիտասարդը չորս օրում ոտքով մի քանի հարյուր կիլոմետր ճանապարհ է կտրել և անցել, որպեսզի Նոյեմբերյանից հասնի հայրենի Օշական գյուղ։ Պաշտոնապես նշվում է, որ երիտասարդը տանեցիներին է կարոտել, դրա համար Էլ ինքնակամ լքել է զորամասը և գնացել տուն։ Սակայն իրականում այս ամենի թիկունքում խորքային խնդիրներ կան թաքնված։ «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ժամկետային զինծառայող Ազիզ Բաքոյանի հորեղբոր տղան՝ Ուսե Բաքոյանը, պատմել է, որ զինվորը առողջական խնդիրներ է ունեցել, նրա թևը պարբերաբար դուրս է ընկնում։ Այս խնդիրը վերացնելու համար անհրաժեշտ Է եղել զինվորին վիրահատել։ Հրամանատարությունը մի քանի անգամ նրան ուղարկել Է հոսպիտալ, որպեսզի վիրահատեն։ Բայց, չգիտես ինչու, երիտասարդին չեն վիրահատել, և հերթական անգամ թևը դուրս ընկնելուց հետո նա, այլևս ցավերին չդիմանալով, ուղղակի վեր Է կացել և գնացել է տուն»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր