211652_close_icon
views-count1327 դիտում article-date 12:11 11-10-2014

Իրանի հոգևոր առաջնորդը 1256 դատապարտյալի ներում է շնորհել

Իրանում նշվող Կուրբան Բայրամ և Ղադըր Խում տոների կապակցությամբ այդ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին համաներում է հայտարարել: Ինչպես տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը, Խամենեիին համաներման խնդրանքով դիմել է Իրանի արդարադատության նախարար Սադիղ Ամոլի Լարիջանին և նրան հանձնել նամակ, որում խնդրվում է ներում շնորհել 1256 դատապարտյալների: Իրանի հոգևոր առաջնորդը ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

Նմանատիպ նյութեր