211652_close_icon

Ստամբուլում հայ ընտանիքի վրա հարձակման գործով ձերբակալվածների մեջ, ըստ նախնական տվյալների, կան ՀՀ քաղաքացիներ. ՀՀ ԱԳՆ

views-count3083 դիտում article-date 13:58 11-02-2016
Ստամբուլում հայ ընտանիքի վրա հարձակման գործով ձերբակալվածների մեջ, ըստ նախնական տվյալների, կան ՀՀ քաղաքացիներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները սահմանափակված են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով: Արտաքին գործերի նախարարությունը հետևում է իրավիճակի զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Ավելի վաղ թուրքական մամուլը տեղեկություն էր տարածել, որ Թուրքիայի Տրապիզոն քաղաքի ոստիկանությունը ձերբակալել էր երկրից դուրս գալու փորձ կատարող 8 անձանց: Վերջիններս կասկածվում են փետրվարի 6-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում տարեց հայ ամուսինների տուն ներխուժելու, տնից թանկարժեք զարդեր հափշտակելու, ինչպես նաև նրանց բռնության ենթարկելու մեջ: Ստամբուլի նահանգապետի խոսքով՝ ձերբակալվածներից 7-ը Հայաստանի քաղաքացիներ են, 1-ը՝ Թուրքիայի: 85-ամյա ամուսինը մահացել էր, իսկ կինը՝ փրկվել:

Նմանատիպ նյութեր