211652_close_icon

Ղազախստանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել. 40 ձերբակալվածների մեջ կան Հնդկաստանի քաղաքացիներ

views-count3796 դիտում article-date 12:32 03-09-2017
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել «Աբու Դաբի պլազա» շինհրապարակում, որտեղ վիճաբանություն է առաջացել անվտանգության աշխատակիցների և բանվորների միջև: Նշվում է, որ 40 ձերբակալվածների մեջ կա Հնդկաստանի 2 քաղաքացի: 8 ձերբակալվածներ վարչական պատասխանատվությոն են ենթարկվել, մնացածը բաց են թողնվել:

Նմանատիպ նյութեր