Խոշոր ավտովթար՝ Մասիսում․ բախվել են կանչի վայր մեկնող հրշեջ-փրկարարական «Isuzu»-ն ու «ԳԱԶել»-ը․ կա 6 վիրավոր․ դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հաշվեկշռում հաշվառված «Isuzu» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Մասիսի հրշեջ-փրկարարները և ըստ դեպքի վայրում հավաքվածների օպերատիվ են գործել Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել հերթապահություն։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են կրտսեր պարեկներ Վահե Եգորյան, Մհեր Մարտիրոսյանը և Շուշանիկ Թադևոսյանը։
Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Դեպիք վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Փողոցում կանգնած էինք, լսեցինք հրշեջ մեքենայի ձայնային ազդանշան ու տեսանք․ թե ոնց հրշեջ մեքենա կանաչի տակով մտավ ու «ԳԱԶել»-ը որտեղից հայտնվեց․ երկու մեքենաները խփեցին իրար։ Զարմանում ենք, որ էս ազգի որոշ հատված իրենց ականջներին օղ չեն անում, որ երբ հրշեջ, շտապօգնության, պարեկային ավտոմեքենաները լուսաձայնային ազդանշանները միացրած գնում են, պարտադիր պետք է ճանապարհը զիջել, ճանապարհ տալ, միշտ պիտի հիշեն, որ հնարավոր է՝ էդ մարդիկ իրենց տուն, իրենց հարազատի մոտ կարողա կանչով գնալուց լինեն»։
Գ․ Շամշյանի տեղեկություններով հրշեջ ավտոմեքենան մեկնում էր կանչի վայր։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։