211652_close_icon
views-count1393 դիտում article-date 21:10 11-02-2016

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին եւ նրա հետ Ստեփանակերտ ժամանած պատվիրակությանը

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը գոհունակություն է հայտնել ԼՂՀ եւ ՀՀ օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության ներկայիս մակարդակից՝ բարձր գնահատելով Հայաստանի խորհրդարանի ղեկավարի ներդրումը այդ գործում: ԼՂՀ ԱԺ նախագահը ընդգծել է Հայաստանի խորհրդարանի իրենց գործընկերների շահագրգիռ վերաբերմունքն Արցախին առնչվող հարցերում եւ առաջարկել համագործակցության նոր ուղղություններ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի ամրապնդումը եւ նոր գործիքների ու ձեւաչափերի կիրառման անհրաժեշտությունը: ՀՀ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաեւ առաջնագծում տիրող իրավիճակին, մասնավորապես հրադադարի հաճախակի խախտումներին: Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Ազգային ժողովի փոքր դահլիճում, որին մասնակցել են միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները, պատգամավորներ: Հայկական երկու հանրապետությունների օրենսդիրները քննարկել են օրենսդրական աշխատանքներում փորձի փոխանակման, տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մտքերի փոխանակության արդյունքում առանձնացվել է հրատապ հարցերի ցանկ, որը նախատեսվում է ներառել ՀՀ-ԼՂՀ միջխորհրադարանական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում: Աշոտ Ղուլյանը եւ Գալուստ Սահակյանը հանդիպման արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:

Նմանատիպ նյութեր