3007 դիտում
09:13 12-02-2016
Խոշոր հարկ վճարողները 3.600 աշխատակիցների ազատել են աշխատանքից. «Հայկական ժամանակ»
«ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններին մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ իրենց դիտարկումների տակ գտնվող խոշոր ձեռնարկություններում խորանում են մարդկանց աշխատանքից ազատելու միտումները։
Ըստ նրանց հայտնած տեղեկությունների վերջին շրջանում յուրաքանչյուր ամիս այդ խոշոր ձեռնարկություններում աշխատանքից ազատվում է մոտ հազար աշխատող։ Պատճառը տնտեսական ծանր իրավիճակն է, որը ստիպում է ընկերություններին կրճատել ծախսերը։
Աշխատողների թվի փոփոխության մասին անցած տարվա վերջին եռամսյակի պաշտոնական տվյալները դեռ չեն հրապարակվել, սակայն ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած խոշոր հարկատուների մոնիտորինզներից պարզ է դառնում, որ խոշոր հարկ վճարողների տեսչությունում գրանցված ավելի քան 520 ձեռնարկություններում աշխատողների թվաքանակը մեկ տարվա ընթացքում նվազել է մոտ 3 հազար 600-ով»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4522 դիտում
15:13 16-12-2016
Ռիսկային 296 խոշոր հարկ վճարողները 12.6%-ով ավելացրել են հարկային եկամուտները
Այս բաժնից
1282 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1024 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»