211652_close_icon
views-count3559 դիտում article-date 10:34 12-02-2016

Շփման գծում արձանագրվել է լարվածության նկատելի աճ. ԼՂՀ ՊՆ

Փետրվարի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության նկատելի աճ, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից /10 արկ/, ՌՊԳ-7 /8 արկ/, ՀԱՆ-17 /3 արկ/, ՀՀՆ-9 /1 արկ/ և ԳՊ-25 /6 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկել են պատժիչ միջոցառումներ և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր