211652_close_icon
views-count3322 դիտում article-date 16:45 12-02-2016

Քանյե Ուեսթի և Թեյլոր Սվիֆթի միջև սկանդալը հասունանում է

Ռեփփեր Քանյե Ուեսթի և երգչուհի Թեյլոր Սվիֆթի միջև սկանդալը շարունակություն է ստանում, հայտնել է CNN-ը: Բանն այն է, որ Ք. Ուեսթը նոր ալբոմ է թողարկել, որի երգերից մեկում ռեփփերը հասկացնում է, որ ինքն է երգչուհուն հայտնի դարձրել: «Famous» (Հեղինակավոր) երգում արտահայտություն կա՝ «իմ ու Թեյլորի միջև կարող է սեքս լինել», որով Քանյեն ակնարկում է երգչուհու՝ հայտնի դառնալու մասին: Սկանդալը սկիզբ էր առել դեռ 2011 թվականին, երբ VMA MTV մրցանակաբաշխության ժամանակ ռեփփերը խանգարեց Սվիֆթին ստանալ մրցանակը. Նա բեմ բարձրացավ և հայտարարեց, որ մրցանակին արժանի է որ թե Թեյլորը, այլ Բեյոնսեն: Միջադեպից հետո նախագահ Բարաք Օբաման Քանյեին անվանեց հիմար:

Նմանատիպ նյութեր