Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները կողմ են արտահայտվել Սիրիայում հրադադարի անհապաղ հաստատմանը
Մյունխենում Սիրիայի աջակցման խմբի հանդիպման ընթացքում Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները Սիրիայում հրադադարի շուրջ ընդհանուր համաձայնության են եկել: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Սրիայում զինված գործողությունների դադարեցումը կսկսվի մեկ շաբաթվա ընթացքում՝ Սիրիայի կառավարության և ընդդիմության հաստատումից հետո:
Նշենք, որ Մյունխենում կայացած նիստին ուշադրության կենտրոնում է եղել Սիրիայի խնդրի կարգավորման հարցը։ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Սիրիայում հրադադարի անհապաղ հաստատման և Սիրիայի շրջափակված բնակավայրերին հումանիտար օգնություն ապահովելու հարցում։