211652_close_icon
views-count31584 դիտում article-date 22:29 12-02-2016

Արտակարգ դեպք Լոռու մարզում. 62-ամյա կինը Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի զուգարանում 9-ամյա աշակերտուհու ականջներից պոկելով` հափշտակել է ոսկյա ականջօղերը

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում Լոռու մարզում տեղի ունեցած կողոպուտի փաստով քրեական գործ է հարուցվել ՔՕ 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (կողոպուտ, որը զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով): Փետրվարի 11-ին ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցից, որ դպորցի զուգարանում մի կին փորձել է աշակերտուհի, 9-ամյա Մանե Ոսկանյանի ականջներից հափշտակել ականջօղերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դպրոց են մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունիք աշխատակիցները, ովքեր պարզել են, որ դպրոցի 2-րդ հարկի զուգարանում մի անծանոթ կին 2 ձեռքերով քաշելով և ցավեցնելով` բացարձակ հափշտակել է նույն դպրոցի 3/գ դասարանի աշակերտ Մ. Ոսկանյանի ականջօղերը: ֆոտոլրագրողի տեղեկություններով` ժամեր անց Տարոնի բաժնի ոստիկանները Վանաձորում հայտնաբերել են Բաղրամյան փողոցի 74 շենքի 27 բնակարանի բնակչուհի, 62-ամյա Գյուլնարա Դերձյանին, ում մոտ էլ հայտնաբերվել է երեխայից հափշտակած ոսկյա ականջօղերը, որը գնահատվել է 100 հազար դրամ: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր