40546 դիտում
18:35 05-07-2021
Դիմակավորված, դանակով զինված ավազակային հարձակում Գեղարքունիքի մարզում. տականքը 90-ամյա կնոջ նկատմամբ բռնություն գործելով, ականջներից պոկել է ոսկյա ականջօղերը, պարանոցից՝ ոսկյա կախազարդն ու դիմել փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 5-ին, դիմակավորված, դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:15-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Վաղաշեն գյուղի տներից մեկը, որտեղ զույգ ականջի բլթակների պատռված վերքով տանը հայտնաբերել են բնակչին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկտրչյանը, ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Կարապետ Համբարձումյանի, Մարտունու քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանի և ավագ քննիչ Արման Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տուժածը նշված գյուղի բնակիչ, 90-ամյա Ռոզա Կ.-ն է:
Մինչ բժիշկները տարեց կնոջն օգնություն էին ցուցաբերում, ոստիկաններն ու քննիչները ձեռնարկված անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում տաք հետքերով պարզել են, որ տարեց կնոջ նկատմամբ դիմակավորված, դանակով զինված ավազակային հարձակում է կատարել նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Ադիբեկ Մելքոնյանը:
Պարզվել է, որ տականքը դիմակավորված ու դանակով զինված մուտք է գործել տարեց կնոջ տուն, քաշելով նրան տնից հանել է դուրս, ծեծի ենթարկել, բռնություն կիրառել, այնուհետև քաշել ու պոկել է ոսկյա ականջօղերը, պարանոցի ոսկյա կախազարդը, իսկ հետո դանակով վնասել ձախ ձեռքի նախաբազկի հատվածը ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու դիմել փախուստի:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները կարճ ժամանակում պարզում են կասկածյալի գտնվելու հավանական վայրերը , ապա գյուղում հայտնաբերում են նրան և բերման ենթարկում ոստիկանության Մարտունու բաժին:
Ճիվաղի մոտ հայտնաբերվում է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, բժշկական դիմակը: Հայտնաբերվում է նաև տարեց կնոջ պարանոցից հափշտակած կաղազարդն ու ականջօղերից մեկը:
Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Ա. Մելքոնյանը ոստիկանության Մարտունու բաժնից ներկայացել է Մարտունու քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+