211652_close_icon
views-count2253 դիտում article-date 09:05 13-02-2016

Այսօր Հայաստան Է վերադառնում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, այսօր Հայաստան Է վերադառնում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը բուժման նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներ էր մեկնել հունվարի 12-ին։ Տեր-Պետրոսյանի մոտ հայտնաբերվել էր աղիքային քաղցկեղ։ Առաջին նախագահը, հիշեցնենք, վիրահատության էր ենթարկվել Գլենդեյլի Մեմորիալ հիվանդանոցում։ Հետվիրահատական ստուգումից հետո բժիշկները վստահեցրել էին, որ նրա կյանքին և աշխատունակությանը որևէ վտանգ չի սպառնում»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր