211652_close_icon
views-count35580 դիտում article-date 17:31 02-09-2016

Ավստրալիայի Հայերի միությունը հերթական անգամ սատար կանգնեց Հայրենիքի համար զոհված զինվորի ընտանիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավստրալիայի Հայերի Միությանը կից ստեղծվել է ֆոնդ, որի նպատակն է աջակցել Ղարաբաղյան պատերազմում զոհված և վիրավորված զինվորների և սպաների ընտանիքներին Ավստրալիայի Հայերի Միությունը ստեղծվել է Սիդնեյում Արա և Գայանե Առաքելյանների կողմից, որին սատար են կանգնել մի խումբ հայրենասեր հայեր անկախ կուսակցական պատկանելությունից։ Արա Առաքելյանն գալով Հայաստան անձամբ է այցելել մարզեր ու քաղաքներ, հանդիպել զոհվածների ընտանիքներին ու վիրավորներին՝ ցուցաբերելով ֆինանսական և բարոյական աջակցություն։ Ծրագրի շրջանակներում իրականացվում է նաև շինարարական և կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ Գեղարքունիքի մարզի զոհված զինվորի ընտանիքի բարեկեցությունը բարձրացնելու նպատակով և այս աշխատանքները լինելու են շարունակական, հետագայում ընդգրկելով նոր ընտանիքների թեթևացնելով նրանց հոգսերն ու բարելավելով կենցաղային պայմանները։ Հայաստանում ծրագրի իրականացման համար իրենց օգնությունն են ցուցաբերում Հայկուհին ու Անդրանիկը, ինչպես նաև Ավստրալիայի Հայերի Միության լավագույն բարեկամ Գարիկ Գրիգորյանը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր