1600 դիտում
20:26 15-02-2016
Արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 3 դեպք
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքաշինության ոլորտում նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 3 դեպք: Արձանագրություններ են կազմվել նաև շինհրապարակների կազմակերպման պայմանների խախտման դեպքերի մասով:
Քաղաքապետը հանձնարարել է նաև խստորեն վերահսկել տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը, այդ թվում նաև հատուկ ուշադրության կենտրոնում պահելով շինարարական հրապարակների սահմանված նորմերով կազմակերպմանը:
«Մայրաքաղաքում գործունեություն իրականացնող ինչպես մասնավոր, այնպես էլ պետական կազմակերպությունների կողմից իրականացվող քաղաքաշինական ծրագրերը, լինի դա կառուցապատում, ենթակառուցվածքների փոխարինում կամ վթարի վերացման աշխատանքներ, պետք է իրականացվեն սահմանված նորմերին համապատասխան: Սա օրենքի պահանջ է և մենք մեր լիազորությունների շրջանակում պետք է խստորեն վերահսկենք ու պահանջենք, որ այն կատարվի բոլորի կողմից: Ի վերջո մեր առօրյայում պետք է արմատավորվի այն մշակույթը, որ տվյալ աշխատանքներն իրականացվեն սահմանված նորմերին համապատասխան ու քաղաքակիրթ եղանակով: Մասնավորապես աշխատանքների իրականացման հատվածների պատշաճ սահմանազատումն ու աշխատանքներն իրականացնող կազմակերպության տարբերանշանով արտահագուստ կրող աշխատակիցների առկայությունը ոչ միայն ներկայանալի տեսք է ապահովում, այլ նաև որոշակի վստահություն է ներշնչում իրականացվող աշխատանքների նկատմամբ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
1589 դիտում
19:03 18-01-2016
Նախորդ շաբաթ արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 4 դեպք
2181 դիտում
17:39 15-02-2016
Արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 3 դեպք
2144 դիտում
23:05 21-03-2016
Արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 12 դեպք
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»