2156 դիտում
23:05 21-03-2016
Արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 12 դեպք
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում փորձարկվել է քաղաքացիների կողմից քաղաքաշինական գործընթացների հետ կապված առցանց եղանակով դիմումներ ներկայացնելու ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում մուտքագրել դիմումները, որի արդյունքում այնուհետ ձևակերպված քաղաքաշինական փաստաթղթերը, համաձայն գործող ընթացակարգի, արդեն թղթային տարբերակով կտրամադրվեն դիմումատուներին:
Քաղաքապետը, մեկ անգամ ևս շեշտելով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացի իրազեկման կարևորությունը, հանձնարարել է այդ հարցում լինել առավել ակտիվ:
«Քաղաքաշինական փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն ստեղծելով՝ բավականին պարզեցվել է փաստաթղթերի տրամադրման գործընթացը: Հանրությանը պարբերաբար իրազեկե՛ք քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացի մասին, որպեսզի քաղաքացին հստակ իմանա դիմում ներկայացնելու ձևը և հետագա ընթացակարգը, ինչն իր հերթին կապահովի գործընթացի հստակությունն ու թափանցիկությունը», - ընդգծել է ՏարոնՄարգարյանը:
Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է շինարարական հրապարակների կազմակերպման կանոնների խախտման 21 դեպք:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 12 դեպք, 4 հասցեներում կատարվել են քանդման աշխատանքներ:
Նմանատիպ նյութեր
1589 դիտում
19:03 18-01-2016
Նախորդ շաբաթ արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 4 դեպք
2181 դիտում
17:39 15-02-2016
Արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 3 դեպք
1600 դիտում
20:26 15-02-2016
Արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 3 դեպք
Այս բաժնից
982 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
964 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
895 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր