211652_close_icon
views-count1586 դիտում article-date 19:03 18-01-2016

Նախորդ շաբաթ արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 4 դեպք

Մայրաքաղաքում շարունակվում են ժամանակավոր փոսերի վերացման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը հանձնարարել է հետևողականորեն շարունակել այդ ուղղությամբ աշխատանքները՝ պարբերաբար գույքագրելով նաև այն հասցեները, որտեղ համանման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն կա: Քաղաքաշինության ոլորտում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 4 դեպք: Արձանագրություններ են կազմվել նաև շինհրապարակների կազմակերպման պայմանների խախտման դեպքերի մասով: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել խիստ հսկողությունն այս ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր