211652_close_icon
views-count6232 դիտում article-date 19:01 15-02-2016

Սարի Թաղի բնակիչը դանակահարել է հարեւանին` հարվածներ հասցնելով նրա կենսական նշանակություն ունեցող օրգաններին

62-ամյա Ավետիք Շաբոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Երևան քաղաքի Սարի Թաղի իրենց տան բակում վիճաբանել է իր հարևան Գ.Ոսկանյանի հետ և նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ` իր մոտ գտնվող դանակով հարվածներ հասցրել վերջինիս կենսական օրգաններին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր