211652_close_icon
views-count6453 դիտում article-date 12:34 16-02-2016

Ադրբեջանում հայրը կտրել է իր 6-ամյա երեխայի կոկորդը

Ադրբեջանի Բեյլագյանի շրջանում դաժան դեպք է տեղի ունեցել: apa.ru-ի փոխանցմամբ՝ Յուհարը Քեբիրլի գյուղում այդ գյուղի բնակիչ Զահիդ Իսկենդերովը դանակով կտրել է իր 6-ամյա որդու՝ Ումիդի կոկորդը: Սեփական երեխային սպանելուց հետո տղամարդը փախուստի է դիմել: Ոստիկանությունը սկսել է նրա որոնման աշխատանքները: Նախնական տվյալներով՝ նա հանցագործությունը գործել է ընտանեկան վեճի ժամանակ: Երեխան սովորում էր առաջին դասարանում: Քրական գործ է հարուցվել:

Նմանատիպ նյութեր