211652_close_icon
views-count4153 դիտում article-date 15:08 16-02-2016

Արմավիրում 40-ամյա տաքսու վարորդը ամուսնության նպատակով աղջիկ է փախցրել. մանրամասներ

40-ամյա Արման Իլիչի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից վարած <<ՎԱԶ-2103>> մակնիշի 27ԼՕ 529 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով մոտենալով Նարե Հարությունյանին՝ տաքսի ծառայություն մատուցելու պատրվակով վերջինիս Էջմիածին քաղաք նրա աշխատանքի վայր` <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի Էջմիածնի մասնաճյուղ տեղափոխելու նպատակով խաբեությամբ նստեցրել է նշված ավտոմեքենան և գաղտնի առևանգել: Ընթացքում ավտոմեքենայի դռները կենտրոնական փականով փակելով՝ Ն. Հարությունյանի կամքը բացահայտորեն ճնշել և ցուցաբերած դիմադրությունը հաղթահարել է՝ ավտոմեքենան այրելու սպառնալիքով և իր հետ նախապես վերցրած ծխարձակող նյութն օգտագործելով, նրանից ստանալով իր հետ շփվելու համաձայնություն` դեպի Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհից վերջինիս վերադարձրել է Էջմիածին քաղաք և պատահական տաքսի ավտոմեքենայով ճանապարհել տուն: Այսինքն՝ Արման Իլիչի Գրիգորյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օր.-ի 131 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիր մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր