211652_close_icon
views-count3154 դիտում article-date 18:59 16-02-2016

Ի՞նչը բերեց Երևանի Գրողների միությանը «Հայկական վերածնունդ». Hartak.am

HARTAK.am-ի հարցազրույցը Երևանի Գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի հետ. [b]-Մեզ հայտնի է դարձել, որ Երևանի Գրողների միությունը անդամակցել է «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մշակութային միությանը: Պարոն Ափինյան, հե՞շտ էր նման որոշում կայացնելը: [/b] -Գրական մարդու համար իր հայրենիքի ապագան, երկրի քաղաքական վիճակը առաջնահերթության աստիճանի կարևոր է: Ահա, թե ինչու Երևանի Գրողների միությունը լուրջ ակնկալիքներով անդամակցեց «Հայակական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորմանը: Մեր միության անդամները, հատկապես՝ երիտասարդները, միշտ և ակտիվորեն մասնակցել են հասարակական, քաղաքական շարժումներին, նրանց կարելի էր տեսնել Բաղրամյան պողոտայում, նրանց կարելի էր տեսնել Էլեկտրիկ Հայաստան շարժման շարքերում: Քաջ ու համարձակ մարդիկ են, ազնիվ ու արդարամիտ, ուզում են լուրջ փոփոխություններ տեսնել մեր երկրում: Պիտի անկեղծորեն ասեմ, որ գրողները հոգնել են և' խոսքերից, և' խոսողներից: Մենք ուզում ենք յուրաքանչյուր բառի, արտահայտության կողքին տեսնել իրականացվող ծրագիր, ակնկայտ փոփոխություն: Բացի այդ, ես մեծ հարգանք ունեմ իմ գործընկերների հանդեպ, քանի որ իրենք նաև լավատես են, չեն փողոքում, չեն դժգոհում, ու չեն մտածում հայրենիքը լքելու մասին: Ապրում են շատ նեղությունների մեջ, բայց իրենց բառի, խոսքի, ստեղծագործության մեջ կա հավատ: Ահա այս լավատեսությունը մենք տեսանք «Հայկական վերածնունդ» շարժման մեջ, որը մեզ առաջնորդում է գործնական փոփոխոեւթյունների ճանապարհով: Բացի այդ, ես անչափ կարևորում եմ հասարակական շարժումների մեջ մտավորականների ներկայությունը: Ես չեմ հավատա այն կուսակցությանը, կամ քաղաքական միավորմանը, որտեղ մշակույթի մարդիկ չկան: [b] -Խորհրդային տարիներին մշակութային գործիչներն իրենք էին ստեղծում ընդդիմադիր դաշտ: Դրա վառ օրինակն է նույն Ենգիբարովը, Վիսոցկին, Սալժենիցինը, Տարկովսկին և այլք: Ձեր կյարծիքով, ինչո՞ւ է հիմա «նո սոնս» համարվում, երբ մշակութային գործիչները զբաղվում են քաղաքականությամբ, չէ՞ որ երբ հասարակությունը «հիվանդ» է, բժիշկը պետք է լինի հենց մշակույթը ներկայացնողը:[/b] -Ես գրականագետ եմ, գրականության պատմաբան, և ինձ համար շատ բնական է գրողի, մտավորականի, մշակույթի մարդու ներկայությունը հասարական շարժման մեջ: Նայեք հայ գրականության պատմությունը, և դուք կտեսնեք մեր Թումանյանին, Աղայանին, Չարենցին, Տերյանին հասարակական բուռն գործունեության մեջ: Իրենք են իմ իդեալը: Ես դաստիարակցվել եմ իրենց օրինակով: Ահա ինչու գրողի համար պարտադիր պայման եմ համարում, որ ինքը ապրի հասարակական-քաղաքական շահագրգռություններով: Եթե նա մի կողմ քաշվեց, անտարբեր եղավ, ուրեմն իսկական գրող չէ: Ավելացնեմ նաև, որ իսկական տաղանդը վախենալու ոչինչ չունի: Տաղանդավոր պոետը երբեք չի դառնում անդեմ, նա միշտ իր ասելիքը ունի, իր կարծիքն ունի: Եվ պիտի հորդորեմ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, որ ուշադիր լսեն մտավորականի խոսքը, մի բան, որ այսօր, կարծում եմ, նկատելիորեն անտեսվում է: 1915-ին մեր կուսակցական առաջնորդներն անտեսեցին Գրիգոր Զորհապի տեսակետը, մեր քաղաքական նավը կործանվեց: Մինչդեռ բոլորը գիտեին՝ Գրիգոր Զոհրապի ժամանակակիցները, որ Զոհրապն էր գտել փրկության բանալին: Այդ հանճարեղ գրողը գործում էր մեծ նվիրումով, հարաբերությունների մեծ դաշտ էր ստեղծել, Օսմանյան խորհրդարանի պատգամավոր էր և առաջարկում էր ազգային գործունեության նոր ծրագիր՝ չընդունելով այն ճանապարհը, որով առաջ էին շարժվում հայ հեղափոխական կուսակցությունները: Սակայն Զոհրապին լսելու փոխարեն՝ նրան աշխատեցին լռեցնել, ձայնից զրկել, ասպարեզից հեռացնել: Արդյունքը ողբերգական եղավ մեր ողջ ժողովրդի համար: Ահա ինչու նորից հաստատում եմ իմ կարծիքը՝ գրողը՝ իբրև դեմք, պիտի երևա ազգային հասարակական կյանքում, նրան վայել չէ թփուտներում թաքնվելը: Մանրամասներն` [url=http://hartak.am/arm/n-54489]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր