211652_close_icon
views-count4916 դիտում article-date 10:36 17-02-2016

«Գրանդ Քենդի» ընկերությունում իջեցվել են աշխատավարձերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Գրանդ Քենդի» ընկերությունում վերջին ամիսներին կրճատումներ են ընթանում: Ըստ այդ լուրերի՝ ընկերության տնօրինությունը աշխատանքից ազատել է հրուշակեղենի բազմաթիվ առաքիչների և վարորդների: Հիմնականում թողնում են միայն այն առաքիչներին, որոնք միաժամանակ կարող են նաև ավտոմեքենա վարել: Աշխատակիցները բողոքում են նաև աշխատավարձերի կրճատման դեմ: Ըստ լուրերի՝ նախկինում 100 հազար դրամ աշխատավարձ ստացողը ներկայում վարձատրվում է 70 հազար դրամով: Մյուս կողմից կրկին սկսել են լուրեր շրջանառվել այն մասին, որ ինչ-որ մարդիկ փորձում են ընկերությունը «խլել» սեփականատերերից»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր