52060 դիտում
14:12 17-02-2016
Ծեծկռտուք՝ Գյումրիի նախկին քաղաքապետի և «Օլիմպիական Հայաստան» մարզական միության մարզիչի միջև. ցերեկվա կռիվը շարունակվել է կեսգիշերին. հայտնի է մասնակիցների ինքնությունը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ փետրվարի 11-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գյումրի քաղաքի Ռուսթավելու փողոցի 63/1 «Հրաշքների աշխարհ» մանկական սրճարանում վիճաբանություն է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի 39 տան բնակիչ, 55-ամյա Վարդան Կոլյայի Ղուկասյանի, նույն հասցեի բնակիչ, 33-ամյա Սպարտակ Վարդանի Ղուկասյանի, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի 188 ա շենքի բնակիչ, 30-ամյա Պատվական Հովհաննեսի Մադոյանի, Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցի 26 տան բնակիչ, 37-ամյա Նորայր Գագիկի Սոլոյանի, Գյումրի քաղաքի Օզանյան փողոցի 4/5 տան բնակիչ, 37-ամյա Գարիկ Սամվելի Բաղդասարյանի միջև:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն օրը, արդեն կեսգիշերին Գ. Բաղդասարյանը գնացել է Վ. Ղուկասյանին պատկանող Աբովյան փողոց 256 հասցեում գտնվող նախկին դատարանի տարածք, որտեղ շարունակվել է վիճաբանությունը, որի ժամանակ Վ. Ղուկասյանի թիկնապահները ծեծի են ենթարկել Գ. Բաղդասարյանին:
Ըստ տեղեկությունների՝ նույն օրը Վ. և Ս. Ղուկասյանները ծեծի են ենթարկել նաև Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի 149 տան բնակիչ, 46-ամյա Արթուր Սուրենի Թումանյանին, իսկ Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցի 55 տան բնակիչ, 34-ամյա Կոլյա Գևորգի Ղուկասյանը ծեծի է ենթարկել Սլաբոտկա թաղամասի բնակիչներից մեկին:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ փաստի առթիվ ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվել և ոստիկանություն են հրավիրվել Պ. Մադոյանը, Ա. Թումանյանը, Ն. Սոլոյանը և Գ. Բաղդասարյանը, ովքեր ոստիկանությունում հայտնել են, որ այդ օրը իրենք որևէ մեկի հետ չեն վիճաբանել և ոչ ոքի կողմից ծեծի չեն ենթարկվել:
Հետաքննիչի կողմից վերջիններիս տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ Վ. և Ս. Ղուկասյանները ազատ են արձակվել:
Կումայրիի ոստիկանությունը որոնում է Կ. Ղուկասյանին, իսկ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ գործողություններ՝ Վ. Ղուկասյանի թիկնապահների ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ղուկասյանը Գյումրու նախկին քաղաքապետն է, իսկ Սպարտակը՝ նրա որդին:
Ն. Սոլոյանն աշխատում է «Անման» ՍՊԸ-ում՝ որպես գազալցակայանի հերթափոխի ավագ, իսկ Գ. Բաղդասարյանը՝ «Օլիմպիական Հայաստան» մարզական միության մարզիչ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1924 դիտում
23:50 04-06-2022
Մեր կռիվը Ոստիկանության հետ չի, մեր կռիվը մեր հայրենիքը հանձնողների հետ է. Արթուր Վանեցյան. News.am
56732 դիտում
10:15 05-02-2019
Ողբերգական դեպք Շիրակի մարզում. տանը հայտնաբերվել է Գյումրու օլիմպիական մարզապատանեկան դպրոցի մարզիչի կախված դին