211652_close_icon
views-count2677 դիտում article-date 11:42 18-02-2016

Ստոկհոլմում թուրքական մշակութային կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել

Ստոկհոլմի հյուսիսային՝ Ֆիթյա թաղամասում գործող թուրք էմիգրանտների կողմից ստեղծված մշակութայինն կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել երեկ երեկոյան: Այդ մասին գրում է շվեդական Expressen թերթը՝ հղում անելով ոստիկանությանը: «Կոտրվել են շենքի ապակիները, իսկ ներսից ծուխ է բարձրանում»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչ Սուեն-Յուրիմ Ուլսսոնը: Ոստիկանության տվյալներով՝ պայթյունի պահին շենքում մարդ չի եղել: Դեպքի վայրում աշխատում են մասնագետները:

Նմանատիպ նյութեր