2234 դիտում
16:16 10-05-2016
6-ամյա փոքրիկն առողջական լուրջ խնդիրներ ունի. նրան մեր օգնությունն է անհրաժեշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սամվել Խաչատրյանը Շիրակի մարզի Արթիկ քաղաքից է: Ծնվել է 2010 թվականի ապրիլի 14-ին: 2015 թվականի հուլիսին երեխան հիվանդանում է անգինայով, որն էլ պատճառ է դառնում նրա հետագա հիվանդությունների:
12.07.2015թ. երեխային տեղափոխում են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ սեպսիս, սեպտիկոպիմեմիա, ազդոսկրի սուր հեմատոգեն օստեոմիելիտ, ազդրի թարախակույտ, երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ: 12.08. 2015թ. երեխան դուրս է գրվում հիվանդանոցից բավարար վիճակում՝ տեղամասի վնասվածքաբանի և մանկաբույժի հսկողության ներքո:
Սակայն երեխայի վիճակը բարդանում է, և նրան կրկին 30.03.2016թ. տեղափոխում են նույն բժշկական կենտրոնը՝ աջ ազդոսկրի խրոնիկ օստեոմիեոլիտ, սեկվեստր, աջ ս/5սմ ախտորոշմամբ: 08. 04.2016թ. կատարվել է սեկվեստտրեկտոմիա ոսկրաբեկորների օստեոսինթեզ արտաքին ֆիքսման ապարատով, դուրս է գրվել կրկին բավարար վիճակում տեղամասային բժշկի հսկողության ներքո: Տղայի ոտքը հիմա էլ ֆիսված է ապարատով, վիրահատության իսկ օրից չի քայլում և աջ ոտքը պետք 5սմ աճի:
Հիմա Սամվելը բուժվում է Նաիրի բժշկական կենտրոնում, բուժումն ընթանալու է երկու փուլով, որն արժե 10 000 դոլարին համարժեք դրամ: Երիտասարդ ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում՝մայրը բուժքույր է, աշխատանք չունի,հայրը մշտական մեկնել է ՌԴ արտագնա աշխատանքի,սակայն երեխայի վիճակից ելնելով չի կարողանում մեկնել: Ծնողները դիմում են հայրենակիցների աջակցությանը: ՎՏԲ-Հայաստան բանկում Սամվելի մայրիկի՝ Աննա Հակոբյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝
[b]16069017318400 ՀՀ դրամ,
16069017318401 ԱՄՆ դոլար,
16069017318402 ԵՎՐՈ,
16069017318403 ՌԴ ռուբլի,
SWIFT: ARMJAM22[/b]
Աննա Հակոբյանի հեռախոսահամարն է՝ [b]+37493 75 80 76:[/b]
[img]/ups/images/0984204001462872699501165.jpg[/img][img]/ups/images/0510927001462872699660025.jpg[/img][img]/ups/images/0321946001462872698492817.jpg[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1220 դիտում
16:59 19-02-2016
Փոքրիկ Մխիթարը սրտի հետ կապված խնդիրներ ունի. նրան մեր օգնությունն է անհրաժեշտ. տեսանյութ
46904 դիտում
21:00 30-04-2018
Մեկուկես տարեկան Ալենը առողջական լուրջ խնդիրներ ունի. փոքրիկը մեր օգնության կարիքն ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1036 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1510 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1171 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am