211652_close_icon

Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count4714 դիտում article-date 18:44 19-02-2016
Փետրվարի 19-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին՝ Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-վրացական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին շնորհակալություն է հայտնել հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր