1879 դիտում
17:39 19-02-2016
ՀՀ ՊՆ-ում քննարկվել են զինված ուժերի համալրման խնդիրները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն՝ նվիրված զինված ուժերի անձնակազմի համալրման գործընթացին: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերը ժամկետային ու պայմանագրային զինծառայողներով, սպաներով ու ենթասպաներով համալրելու աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր:
Իր խոսքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ռազմաքաղաքական առկա իրավիճակի պայմաններում կարևորել է խառը սկզբունքով զինված ուժերի համալրման և մասնավորապես պրոֆեսիոնալ կազմի ներկայությունն ընդլայնելու գործընթացի շարունակականությունը, ինչպես նաև այդ ուղղությամբ նոր, առավել թիրախային ու արդյունավետ ծրագրերի մշակումը՝ զինված ուժերի առջև դրված խնդիրները պատշաճ մակարդակով կատարելու համար:
Քննարկման ընթացքում զինված ուժերը պայմանագրային կազմով համալրելու, ՀՀ ՊՆ ռազմաուսումնական և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում և արտերկրում ռազմական կադրերի, զորամասերում կրտսեր հրամանատարների և մասնագետների պատրաստման ընթացքի, կազմակերպչական հաստիքային աշխատանքների, դրանց հետ կապված խնդիրների և առաջարկվող լուծումների վերաբերյալ զեկույցներ և պարզաբանումներ են ներկայացրել ՊՆ, ԶՈՒ, ԶՈւ ԳՇ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
Ծավալուն անդրադարձ է կատարվել զինվորական ծառայության գրավչության ապահովման արդի տարրերին, պայմանագրային զինծառայողների պատրաստման և ուսուցման, նրանց աշխատավարձերի բարձրացման և սոցիալական նոր երաշխիքների ապահովման հարցերին, որոնց կապակցությամբ Սեյրան Օհանյանը ներկայացրել է իր նկատառումները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
2811 դիտում
22:41 17-06-2016
ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է
6940 դիտում
19:52 11-10-2020
Զինված ուժերի համալրման գործընթացը շարունակվում է. ՀՀ ՊՆ
12116 դիտում
13:57 05-02-2017
Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներին է հանձնվել ԱՀ զինված ուժերի զինծառայող Չինգիզ Գուրբանովի դին
Այս բաժնից
706 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»