211652_close_icon
views-count1383 դիտում article-date 21:52 19-02-2016

Վարչապետն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է «Մեգերյան կարպետ»-ի արտադրամասերով և թանգարանով՝ ծանոթացել ընկերության գորգագործական աշխատանքներին: Ընկերության ղեկավարները վարչապետին են ներկայացրել «Մեգերյան կարպետ»-ի զարգացման առաջիկա ծրագրերը: Վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել ներդրումային նոր ծրագրերի իրականացման և նոր աշխատատեղերի ստեղծման համար: Այնուհետև Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «Տերյան մշակութային կենտրոն»-ի «Անցյալի ապագա» խորագրով հագուստների հավաքածուի ցուցադրությանը: Կենտրոնի ներկայացրած հագուստներում և աքսեսուարներում, որոնք պատրաստվել են «Մեգերյան կարպետ»-ի հետ համատեղ, կիրառվել են հայկական միջնադարյան գորգերի թանգարանային նմուշների նախշեր ու հորինվածքներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր