1640 դիտում
20:15 25-09-2015
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր այցելել են «Մեգերյան կարպետ» ընկերություն, որն արտադրում է տարբեր դիզայնի և խտությունների ձեռագործ գորգեր: Ընկերությունն իր գործունեության հիմնական նպատակներից է համարում աշխարհում սփռված հայկական մշակութային արժեքների պահպանումը, վերականգնումը և վերարտադրությունը: Վերջին տարիներին ընկերությունն զբաղվում է նաև հին ձեռագործ գորգերի վերականգնմամբ և վերանորոգմամբ:
Հանրապետության Նախագահը և տիկին Ռիտա Սարգսյանն ընկերության «Հովհաննես և Նոյեմի Մեգերյան» հայկական ձեռագործ գորգերի թանգարանում շրջայցի ժամանակ ծանոթացել են ժամանակակից Հայաստանի տարբեր տարածաշրջանների, Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի հին գորգերին, գորգագործների տեղամասում դիտել աշխատանքային գործընթացը: «Մեգերյան կարպետի» ցուցասրահներում նրանց ներկայացրել են նաև նոր ձեռագործ գորգերը:
Ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում՝ Եգիպտոսում, Պակիստանում, Աֆղանստանում, Չինաստանում, Հնդկաստանում, Ռումինիայում: «Մեգերյան կարպետ» ընկերությունն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2000թ.: Հայաստանի տարբեր շրջաններում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ընկերության կողմից վերաբացվել են նախկին 20 արտադրական մասնաճյուղերը:
«Մեգերյան կարպետի» պատասխանատուների հավաստմամբ, մինչև տարեվերջ նախատեսվում է ևս երկու հայաստանյան մասնաճյուղերի վերագործարկում, որը հնարավորություն կտա ավելացնել և՛ արտադրության ծավալները, և՛ աշխատակիցների թիվը:
Նմանատիպ նյութեր
1407 դիտում
17:14 15-07-2019
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1383 դիտում
21:52 19-02-2016
Վարչապետն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1582 դիտում
22:48 02-12-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված