211652_close_icon
views-count1638 դիտում article-date 15:40 20-02-2016

«Ռոսնեֆթ»-ը 500 մլն դոլար կներդնի Վենեսուելայի նավթային ոլորտում

«Ռոսնեֆթ» և PDVSA ընկերությունները համաձայնագիր են ստորագրել Վենեսուելայի Օրինոկո գետի նավթային ավազանի նախագծերում ռուսական կողմից 500 մլն դոլար ներդնելու վերաբերյալ, հաղորդում է Interfax-ը: Փաստաթուղթը նախատեսում է PetroMonages-ում «Ռոսնեֆթ»-ի բաժնեմասի ավելացում՝ 16,7 տոկոսից մինչև 40 տոկոսի չափով: Ներկա պահին «Ռոսնեֆթ»-ը և PDVSA-ն մասնակցում են Վենեսուելայում նավթի արդյունահանման 5 նախագծերում, որոնց երկրաբանական պաշարները գնահատվում են ավելի քան 20,5 մլրդ տոննա:

Նմանատիպ նյութեր